Կարևոր իրադարձություններ

Մարտի 1․ օրվա աստխագուշակ

01 Մարտ, 2017 00:59
Մարտի 1․ օրվա աստխագուշակ

Խոյ ( 21.03-20.04)

 

    Այժմ մեծ է նոր ընկերներ ձեռք բերելու հավանականությունը: Հարաբերություններում բաց եղեք ՝ դա միշտ էլ բարձր է գնահատվում: 

Ցուլ (21.04-21.05)

 

    Շրջապատողները մեծ ուրախությամբ Ձեր կիսաբաճկոնը կօգտագործեն որպես թաշկինակ: Կարեկցանքը՝ կարեկցանք, բայց որքա՞ն կարելի է: Համանան հարցերում շատ փափուկ մի եղեք:

Երկվորյակ (22.05-22.06)

 

    Դժվար է, իհարկե, ճամփաբաժանին կանգնած լինելով լավատես մնալ: Սակայն ճակատագիրը Ձեր նկատմամբ այնքան էլ անբարեհաճ չէ: Այսօր Ձեզ մեծապես կօգնեն ընկերները:

Խեցգետին (23.06-23.07)

 

    Այս օրը Ձեզ կբերի լիակատար բավարավածության զգացում: Եթե էլի ինչ-որ բանի կարիք զգաք, ապա ստիպված կլինեք ինքնուրույն վերցնել:

Առյուծ (24.07-24.08)

 

     Այսօր կգտնվեք ապագայի հեռանկարների իմաստով բավականին բարենպաստ իրավիճակում: Աշխատեք առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի չկորցնելով եղածը՝ այն բազմապատկեք: 

Կույս ( 25.08-23.09)

 

    Եթե այսօր ինչ-որ բանի հետ համաձայն չլինեք, մի լռեք՝ բարձրաձայն արտահայտեք Ձեր կարծիքը: Արդյունքում՝ դա Ձեզ շատ պետք կգա, նույնիսկ, եթե այսօր Ձեզ չլսեն:  

Կշեռք ( 24.09-23.10)

 

     Այսօր, հնարավոր է, ստիպված կլինեք ուշադիր հետևել ոչ միայն շրջապատողների, այլև սեփական ձայնի ելևէջներին: Դրանք շատ էական են և անտեսելը՝ անհնար:

Կարիճ (24.10-22.11)

 

    Հետ մղեք շրջապատողների ակնապիշ և ոչ այնքան բարեհաճ հայացքները. հնարավոր է, նրանք պարզապես նախանձում են Ձեզ: Բարկանալով Դուք պարզապես անհ

Աղեղնավոր ( 23.11-22.12)

 

     Այսօր ոչ առանց զարմանքի կբացահայտեք, որ երեկ անբեկանելի թվացող Ձեր համոզմունքները ցնդում են՝ իրեց տեղը զիջելով ճիշտ հակառակ տեսակետներին: Հնարավոր է՝ դա, նույնիսկ, լավ է:   

Այծեղջուր (23.12-20.01)

 

    Այսօր կկարոտեք Ձեր ընկերներին անկախ նրանից՝ կգտնվեք միայնության մեջ, թե աղմկոտ շրջապատում: Գուցե արժե՞ զանգահարեք նրանց, ում, իրոք, կցանկանայիք տեսնել: 

Ջրհոս (21.01-19.02)

 

     Այս օրը բարեհաջող կլինի օգտակար ծանոթությունների հաստատման համար: Հնարավոր է առաջին հայացքից դրանք այդպիսին չթվան, սակայն հետագայում իրեց լիովին կարդարացնեն:

Ձուկ (20.02-20.03)

 

     Այսօր ընկերական հարաբերությունները կծաղկեն: Եթե Դուք ինչ-որ մեկի հետ ընդհարված եք, ապա այժմ Ձեզ համար հաշտվելը դժվար չի լինի: Հնարավոր է, որ ոչ միայն կվերադարձնեք հին ընկերներին, այլև ձեռք կբերեք նորերին:

 

Լրահոս

Դիտել ավելին