Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում ծեծի են ենթարկել միլիոնատեր Արմենակ Ուրումյանցի դստերը

20 Փետրվար, 2017 17:09
Մոսկվայում ծեծի են ենթարկել միլիոնատեր Արմենակ Ուրումյանցի դստերը

Մոսկվայում ծեծի են ենթարկել միլիոնատեր Արմենակ Ուրումյանցի դստերը՝ պրոդյուսեր Իզաբելլա Ուրումյանցին: Տեղեկություն կա, որ ձայնագրման ստուդիայում վեճ է ծագել իր և երիտասարդ տղայի միջև: Վեճի ժամանակ տղան հարձակվել է աղջկա վրա, հարվածներ է հասցրել նրա գլխին և փորձել է խեղդել:

Ուրումյանցը դիմել է բժշկական հաստատություն և անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Նա հրաժարվել է բողոք ներկայացնել ոստիկանություն:

Իզաբելլա Ուրումյանցը 20 տարեկան է, զբաղվում է պրոդյուսերական գործունեությամբ, հանդիսանում է երգչուհիներ Իրինա Դուբցովայի, Անաստասիա Ստոցկայայի պրոդյուսերը:
 
Նրա հայրը Յուժնո-Սախալինսկի շրջանային ժողովի պատգամավոր, Gold & Art ոսկերչական ընկերության սեփականատեր Արմենակ Ուրումյանցն է:
 

Լրահոս

Դիտել ավելին