Կարևոր իրադարձություններ

3 բրոնզե ու 2 արծաթե մեդալ՝ սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունից

12 Հոկտեմբեր, 2015 11:43
3 բրոնզե ու 2 արծաթե մեդալ՝ սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունից

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը, որին հաջող մասնակցություն ունեցան հայ սամբիստները:

Մրցումային առաջին օրը մրցագորգ մտած հայաստանցի 5 սամբիստներից երկուսն արժանացան արծաթե մեդալի՝ պատվո հարթակ բարձրացան 48 կգ քաշային կարգում հանդես եկող Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը:

2-րդ օրը բրոնզե մեդալ նվաճեց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, իսկ մրցումների եզրափակիչ օրը բրոնզե պարգևների արժանացան 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը և 100 կգ քաշային Գառնիկ Սարոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին