Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել»

24 Հունվար, 2017 13:13
Հեղինակ՝ Արեգնազ Մանուկյան
«Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել»

Մամուլի որոշ միջոցներ ուղղորդված կեղծ տեղեկատվություն էին տարածել, թե, իբր, տեղի է ունեցել Ծառուկյան-Օսկանյան հանդիպումը, որի ընթացքում էլ բացառվել է հնարավոր համագործակցությունը:
Պաշտոնապես հերքում եմ. Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել, հետևաբար որևէ հարց չի քննարկվել:
Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դրա համար պաշտոնական հանդիպման կամ պաշտոնական բանակցությունների անհրաժեշտություն չկա: ՀԱՄԱԽՄԲՄԱՆ վարչության մի շարք անդամներ Ծառուկյանի հետ ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, բարձր են գնահատում համատեղ անցած ճանապարհը և տարբերում են «համագործակցություն», «հարգանք» և «ցուցակ» հասկացությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին