Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ քաղխորհուրդը միաձայն կպահանջի նախկին նախագահի վերադարձը. ԲՀԿ կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները. «Հրապարակ»

23 Նոյեմբեր, 2016 07:35
ԲՀԿ քաղխորհուրդը միաձայն կպահանջի նախկին նախագահի վերադարձը.  ԲՀԿ կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել, որը կկայանա Մելիք-Ադամյանի վրա գտնվող կառավարության մեծ՝ 800 տեղանոց դահլիճում, մինչդեռ ԲՀԿ քաղխորհուրդը բաղկացած է 160 անդամից։ Նախնական օրն էլ է որոշված՝ դեկտեմբերի 3-ը, բայց ասացին՝ դեռ կարող է փոխվել։ Նման ներկայացուցչական նիստ անելու նպատակը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ է կապված։ ԲՀԿ քաղխորհուրդը միաձայն, առանց դեմերի կպահանջի նախկին նախագահի վերադարձը։ Ի դեպ, այդ օրը ԲՀԿ կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին