Կարևոր իրադարձություններ

5 օրիգինալ նվեր տղամարդու համար

25 Հոկտեմբեր, 2016 23:00
5 օրիգինալ նվեր տղամարդու համար

Շատ հաճախ փնտրում ենք այն հարցի պատասխանը, թե ինչ նվիրենք մեր տղա ընկերներին, կամ եղբորը: Մի քանի խորհուրդ, թե ինչ կարող եք նվիրել տղամարդկանց Ամանորին:

Նարգիլե. սա հիանալի նվերի տարբերակ է անգամ այն տղամարդկանց համար, ովքեր ծխելու սովորություն չունեն: Տղամարդիկ սիրում են հավաքվել ընկերներով և նարգիլե ծխել, իսկ դուք կարող եք հաճելի անակնակալ մատուցել տղամարդուն նվիրելով այն:

Հիշողության կրիչ. իհարկե սա լավագույն նվեր կարող է համարվել այն մարդկանց համար, ովքեր գործ ունեն համակարգչի հետ, սակայն չպետք է մոռանաք, որ նվերը հետաքրքիր և օրիգինալ համարվելու համար պետք է ընտրեք օրինակ` ատրճանակի տեսքով:

Ընտանի կենդանիներ. իսկ ո՞վ ասաց, որ տղամարդիկ չեն սիրում տնային կենդանիներ: Իհարկե խոսքը չի վերաբերում  միայն թութակ կամ գերմանամուկ նվիրելու մասին: Կարող եք ընտրել նրան համապատասխան կենդանի. շունը լավագույն տարբերակն է:

 

Լրահոս

Դիտել ավելին