Կարևոր իրադարձություններ

Աշխարհի 12 ամենախորհրդավոր հուշակոթողներն ու ավերակները (լուսանկարներ)

09 Սեպտեմբեր, 2016 20:00
Աշխարհի 12 ամենախորհրդավոր հուշակոթողներն ու ավերակները (լուսանկարներ)
Աշխարհով մեկ սփռված են տարբեր հուշարձաններ և ավերակներ, որոնց ծագումնաբանությունը պատված է խորհրդավորության քողով: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից տասներկուսը:
monuments-and-ruins-main

Հետապոկալիպսյան հուշարձանային ցուցումներ

post-apocalypse-guidestones

instructions-post-apocalypse

Հյուսիսարևելյան Վրաստանում է գտնվում աշխարհի ամենատարօրինակ և խորհրդավոր հուշակոթողներից մեկը: Սակայն այն չի ստեղծվել վաղնջական ժամանակներում: Հայտնի իբրև Գայդստունզ 4 մետր բարձրությամբ այս կառույցը հղկված գրանիտից է: Նրա վրա ցուցումներ են փորագրված ութ լեզվով: Ցուցումներն ուղղված են հետապոկալիպսյան ժամանակաշրջանի վերապրողներին, ովքեր քաղաքակրթությունը վերականգնելու փորձեր էին կատարում: Այս կառույցի շինարարությունը նախաձեռնել է մի անհայտ խումբ, որի անդամների ինքնությունը գաղտնի է մնում:

Միչիգան լիճ, Ստոունհենջ

lake-michigan-stonehenge

Գիտնականների խումբը, որը սոնար (ռադիոձայնորսիչ) էր օգտագործում Միչիգան լճում նավաբեկորներ գտնելու համար, բավականին զարմացավ, երբ գտավ մի հինավուրց, Ստոունհենջին նմանվող կառույց ջրի մակերևույթից 12 մետր ներքև: Քարերի որոշ մասն այնպես է դասավորված, որ շրջանակ է կազմում: Քարերից մեկը մաստոդոնի (փղի նման կենդանի) պատկերով է: Կառույցը կարող է ավելի քան 10,000 տարվա պատմություն ունենալ:

Ստորջրյա ավերակներ Ճապոնիայում

underwater-ruins-japan

Ճապոնիայի Յոնագունի քաղաքի հարավային ափին մոտ 8,000 տարվա վաղեմության ստորջրյա ավերակներ կան: Նախկինում պնդում էին, որ սրանք բնական երևույթի արդյունքում են առաջացել, սակայն ներկայումս հաստատվել է, որ դրանք մարդու կողմից են կառուցվել: Այս ավերակները պատահաբար հայտնաբերվել են մի վարորդի կողմից, ով շեղվել էր նախնական ճանապարհից: Դա եղել է 1995 թվականին:

Ալեքսանդրիայի հրաշալիքները

alexandria-egypt-underwater-ruins

Մեջբերում WebUrbanist –ից. «Եգիպտական Ալեքսանդրիայի տարածքում կան ստորջրյա ավերակներ: Ենթադրվում է, որ դրանք առաջացել են մոտ 1,500 տարի առաջ երկրաշարժերի հետևանքով»: Ալեքսանդրիա քաղաքում ծրագրվում է անցկացնել ստորջրյա ուղևորություններ` այս հրաշքը ուղևորներին մատչելի դարձնելու համար:

Բաալբեքի խորհրդավոր քարերը

baalbek-ruins

Ամենամեծ հռոմեական տաճարի ավերակները ոչ թե Հունաստանում կամ Հռոմում են, այլ Բաալբեքում:Բաալբեքը քաղաք է Արևելյան Լիբանանում: Այն ծաղկուն փյունիկյան քաղաք էր, երբ մ.թ.ա. 331 թ. հույները գրավեցին այն: Այն դարձավ հռոմեական գաղութ Օգոստոս կայսեր օրոք: Հաջորդ երեք դարերում հռոմեացիները նրա միջնաբերդում կառուցեցին հուշակոթողային համալիր: Տաճարն ավիրվել է Թեոդոսիոս կայսեր օրոք, սակայն նրա 54 սյուներից 6-ը դեռևս կանգուն են: Չնայած զարմանահրաշ գեղեցկությանը` վերջին տասնամյակներում պատերազմի պատճառով այս ավերակներում հազվադեպ են այցելուներ լինում: Բաալբեքի արևմտյան մուտքի մոտ կա քարհանք: Հենց այստեղ էլ շինության համար օգտագործված քարերը մշակվել են: Հղի կնոջ արձանը անվամբ կոթողը դեռ կանգուն է նույն վայրում, որտեղ այն կառուցվել է 2000 տարի առաջ: Այն կշռում է ոչ պակաս, քան 1,000 տոննա:

Թաղված երեք հինավուրց քարե գնդեր

three-buried-stone-circles

Հարավային Թուրքիայում երեք մեգալիթե քարե գունդ կա, որոնք ավելի հին են, քան առաջին քարե գունդը, որը կառուցվել է Սթոունհենջում: Զարմանալիորեն այս առաջին քարե գնդերը կառուցվել են որսորդական հասարակարգի կողմից: Նախկինում համարվում էր, որ զարգացման այդքան վաղ շրջանում մարդկությունը չէր կարող նման կառույց ստեղծել: Երեք քարե գնդերը դիտավորյալ թաղվել են, սակայն պատճառներն անհայտ են մնում:

Իսթեր Այսլենդ

easter-island-1

Իսթեր Այսլենդը Պոլինեզիան կղզի է Խաղաղ օվկիանոսի հարավարևելյան մասում: Այն հայտնի է իր հուշարձանային կոթողներով, որոնք կառուցվել են Ռապանուի ժողովրդի կողմից: Մոաի կոչվող արձանները ստեղծվել են մեր թվարկության 1250- 1500 թթ.: Ամենածանր մոաին կշռում է 86 տոննա: Մոաիների կեսը գտնվում է Ռանո Ռարակույում:

Սթոունհենջ

stonehenge

Աշխարհի թերևս ամենահայտնի հուշակոթողը Սթոունհենջն է: Այն գտնվում է Անգլիայի Վիլթշայր կոմսությունում: Ենթադրվում է, որ այն կառուցվել է քրիստոնեությունից առաջ 2500 թ., սակայն վերանորոգվել է մոտ 1400 տարի առաջ: Թեպետ շատ են տեսակետները, սակայն նախապատմական հուշակոթողի իրական նպատակը ոչ ոք չգիտի: Այսպիսով, այն մնում է աշխարհի ամենամեծ գատնիքներից մեկը:

Մաչու-Պիչու

macchu-picchu

Մաչու-Պիչուն Ինքայի կայսրության ամենալավ պահպանված քաղաքն է: Այն ծառանում է զառիթափ սարի վրա: Իր աչքի չընկնող դիրքի շնորհիվ այն աննկատ է մնացել իսպանացի նվաճողների (կոնկիստադորների) աչքից: Դարեր շարունակ այն անտեսված է եղել դրսի աշխարհի կողմից: Այն վերաբացահայտվել է 1911թ. հնէաբան Հիրամ Բինգհեմի կողմից: Այս քաղաքի քարերը այնքան խիտ են շարված, որ անգամ ասեղը չի կարող անցնել դրանց միջով: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ կառուցվել է մ.թ. 1450 թվականին Ինքայի կառավարիչ Պաչուտիի համար: Ինքայի ստանդարտներով այն համեմատաբար փոքր է համարվում:

Զիմբաբվեի ավերակները

great-zimbabwe-ruins

Քչերը գիտեն, որ աֆրիկյան Զիմբաբվեն այդպես է կոչվել այնտեղ գտնվող քարերի պատվին: Զիմբաբվեի ավերակները Հարավային Աֆրիկայում գտնվող ամենահին և ամենամեծ կառույցներից են: Ասում են, որ Զիմբաբվեի ավերակներում բնակվել է ոչ պակաս, քան 18,000 բնակիչ: Զիմբաբվեի ավերակները տարածվում են 1,800 հեկտար տարածության վրա: Դրանք հիմնադրվել են դեռևս 11 –րդ դարում: Ոչ ոք չգիտի, թե ինչու է տարածքն ի վերջո լքվել բնակիչների կողմից:

Պերուի Չավին դե Հուանթար ավերակներ

chavin-de-huantar-ruins

Այս ավերակներն այնքան հայտնի չեն, որքան Մաչու-Պիչուի ավերակները, սակայն նույնքան տեսարժան են: Այս ավերակները կառուցվել են Չավինյան մշակույթի ներկայացուցիչների կողմից մ. թ. ա. 900 թվականին: Այս վայրը հնում ծառայում էր իբրև աստվածապաշտության հավաքատեղի: Պարզ չէ, թե ինչու Չավին մշակույթն անհետացավ: Ըստ որոշ վարկածների` պատճառների թվում էին բնապահպանական խնդիրները, երկրաշարժները: Ըստ այլ վարկածների` անհետացման պատճառը միևնույն տարածաշրջանի այլ ժողովուրդների հետ պատերազմներն էին:

Կոռալ Քասլ, կորսված սիրո հուշարձան

coral-castle

Ինչպե՞ս է ստացվել, որ մետր ու կես հասակով և 45 կգ քաշով մարդը կարողացել է կառուցել քարեղեն պարտեզ` օգտագործելով կոռալի բեկորներ, որոնցից յուրաքանչյուրը մի քանի տոննա էր կշռում: Ֆլորիդայում գտնվող Կոռալ Քասլը (կոռալի ամրոց) լատվիացի գաղթական Էդ Լեեդսկալնինի հուշարձանն է` նվիրված կորսված սիրուն: Նա սկսեց կառուցել այն 1923 թ.-ին` այն բանից հետո, երբ ամուսնությունից հաշված օրեր առաջ նրան լքեց իր սիրեցյալը: Նա իր ողջ կյանքը նվիրեց այդ կոթողի կառուցմանը: Շինարարությունը շարունակվեց անգամ նրա մահից հետո: Նա մահացավ 1951 թթ.: Փորձագետներն ապշած են, թե ինչպես է Լեեդսկալանիին հաջողվել կառուցել այն առանց հատուկ կրթություն ունենալու:

 

Լրահոս

Դիտել ավելին