Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է Թբիլիսիի կենտրոնում քրեական «հեղինակության» սպանության տեսանյութը (տեսանյութ)

03 Սեպտեմբեր, 2016 14:20
Հրապարակվել է Թբիլիսիի կենտրոնում քրեական «հեղինակության» սպանության տեսանյութը (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել աղմկահարույց տեսանյութը, որում հստակ երևում է, թե ինչպես են Թբիլիսիի կենտրոնում գտնվող Վակե թաղամասում ուշ երեկոյան գնդակահարել վրացի հայտնի «օրենքով գող» Սոսո Ջոխաձեին: 
 

Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է անցորդը, հանելով ատրճանակը, կրակ բացում մեքենաներից մեկում գտնվող մարդկանց վրա, ինչից հետո հանցագործը փախչում է Ճավճավաձեի պողոտայի կողմ: 
 

Ավելի վաղ՝ օգոստոսի 2-ին, apsny.ge վրացական կայքը հայտնել էր, որ երիտասարդ անձը Թբիլիսիի կենտրոնում գնդակահարել է մեքենայի մեջ նստած երկու ուղևորի:


Քրեական «հեղինակությունը» տեղում մահացել է, իսկ նրա փաստաբան Զաքարյա Չիբուխաշվիլին, ով նստած է եղել նրա կողքին, դեռևս գտնվում է վերակենդանացման բաժնում:
 

Սպանության համար կասկածվող անձը՝ Բադրի Նաթոբաձեն, ձերբակալված է: Նա չի ընդունում իր մեղքը և օգտվում է լռություն պահպանելու իր իրավունքից: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին