Հայտնի ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը պատմել է, թե ով է իր երեխաների մայրը, խոստովանել է, որ փոշմանել է պրիմադոննայից բաժանվելու համար, իսկ այժմ էլ ցուցադրել է իր ամրոցը՝ շքեղ տունը, որտեղ ապրում է իր երեխաների հետ, հայտնում է kinoafisha.ua-ն:
48-ամյա Ֆիլիպը լրագրողներին թողել է իր մերձքաղաքային տունը, որտեղ բոլոր պայմաններն ստեղծված են երեխաների համար: Ինտերիերի համար Ֆիլիպը ընտրել է իտալական նեոկլասիկան: Նրա տունը զարմացնում է ոչ միայն մեծությամբ, այլ նաև հարմարավետությամբ: