Կարևոր իրադարձություններ

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է (լուսանկարներ)

19 Ապրիլ, 2024 15:07
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է (լուսանկարներ)

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Հարություն Մերդինյանը, դուրս են եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի եզրափակիչ:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն առաջին տեղով է դուրս եկել հենացատի վարժության եզրափակիչ՝ որակավորման փուլում հավաքելով 15,116 միավոր: Հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին:

Հայաստանի հավաքականի կազմում օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակչում հանդես կգա Հարություն Մերդինյանը: Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում հավաքել է 14,733 միավոր, Ավետիսյանը՝ 14,666։ Մերդինյանը 14,600 միավոր է հավաքել նժույգ-թափեր վարժության որակավորման փուլում:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի թիմի կազմում Վահագն Դավթյանը Փարիզ-2024-ի ուղեգիր կնվաճի, եթե օղակների վարժության եզրափակչում զբաղեցնի առաջին հորիզոնականը: Նժույգ-թափերի և օղակների եզրափակիչները կկայանան այսօր երեկոյան:

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը, նախապատրաստվելով աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին, մարտի 30-ից ապրիլի 12-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Վրաստանում:

 

Լրահոս

Դիտել ավելին