Կարևոր իրադարձություններ

Երևանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը. Ալեն Սիմոնյանը և Մարտին Չունգոնգը Ժնևում համաձայնագիր են ստորագրել (տեսանյութ)

23 Մարտ, 2024 18:39
Երևանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը. Ալեն Սիմոնյանը և Մարտին Չունգոնգը Ժնևում համաձայնագիր են ստորագրել (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Միջխորհրդարանական միության (IPU) Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովի անցկացման մասին համաձայնագիր:

2024 թվականի սեպտեմբերին Երեւանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:

Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցերի քննարկման, փորձի փոխանակման եւ առաջխաղացման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին