Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները Ժնևում հանդիպել են (լուսանկարներ, տեսանյութ)

22 Մարտ, 2024 22:39
Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները Ժնևում հանդիպել են (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:

Հանդիպումը  կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ:

Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը:

Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը:

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:

Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին