Կարևոր իրադարձություններ

Բռնկված հրդեհից այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

24 Հունիս, 2022 13:41
Բռնկված հրդեհից այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

Հունիսի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։02-ին, մարվել՝ 09։22-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ 8 քմ։

 

Լրահոս

Դիտել ավելին