Կարևոր իրադարձություններ

Ենոք Ավետիսյանն է, հոկտեմբերի 24-ին գերի է ընկել և մինչեւ դեկտեմբերի 28-ը մնացել Բաքվի բանտում․ Աննա Հակոբյան

28 Մայիս, 2021 13:06
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Ենոք Ավետիսյանն է, հոկտեմբերի 24-ին գերի է ընկել և մինչեւ դեկտեմբերի 28-ը մնացել Բաքվի բանտում․ Աննա Հակոբյան

ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել․ 

«Ենոք Ավետիսյանն է, Արմավիրի մարզի, Երվանդաշատ համայնքից։ Ենոքը 19 տարեկան է, պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, հոկտեմբերի 24-ին գերի է ընկել եւ մինչեւ դեկտեմբերի 28-ը մնացել Բաքվի բանտում։ Հանդիպեցինք Հաղթանակ զբոսայգում Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված համերգին։ Ենոքը պարում էր Արվամիրի մարզի, Երվանդաշատ համայնքի «Ծովասար» պարային համույթում»,-նշել է Հակոբյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին