Կարևոր իրադարձություններ

Ինչ են խոսել Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը

20 Հուլիս, 2018 13:24
Ինչ են խոսել Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը

Այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այն հարցին, թե  ինչ են քննարկել ինքը և Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Լևոն Տեր- Պետրոսյանը ինձ հայտնեց, որ ուզում է խոսել ինձ հետ, ես հրավիրեցի, սուրճ խմեցինք և նա ԼՂ հարցով տվեց ինձ որոշակի տեղեկատվություն, որը արդեն իսկ ինձ հայտնի էր »,- ասաց վարչապետը:

Թե ինչ է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂ հարցի վերաբերյալ, և կամ արդյոք փոխվել է նրա տեսակետը վարչապետը պատասխանեց, որ մեթոդական սխալ է տարածքներ կարգավիճակի դիմաց եզրույթը և ավելացրեց. «Բացառում եմ ԼՂ հարցի այնպիսի լուծում որը ընդունելի չի լինի ժողովրդի կողմից »:

Նիկոլ Փաշինյանը նաև ավելացրեց . «Այն պահին, երբ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջումների, մենք ազգովի կքննարկենք այն»:

 

Լրահոս

Դիտել ավելին