Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանը մահացել է

03 Նոյեմբեր, 2017 10:56
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանը մահացել է

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը բանտախցում մահացել է: Այս մասին հայտնել են նրա հարազատները:

Գիշերը Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Այս տեղեկությունը հաստատել է ՔԿՀ վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը:

Նշենք, որ դատապարտյալը սրտի հետ կապված խնդիրներ ուներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին