Esquire ամսագիրը 28-ամյա բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկին աշխարհի ամենասեքսուալ կին է անվանել։
Քլարկին համաշխարհային ճանաչում է բերել «Գահերի խաղը» հեռուստասերիալից Վիշապների մոր՝ Դայեներիս Թարգարիենի դերը։
Քլարկը նաև խաղացել է Սառա Քոնորի դերն այս տարվա «Տերմինատոր. Գենեսիս» ֆիլմում՝ կիբորգ-տերմինատորի մասին ֆիլմի հինգերորդ մասում։
«Էմիլիա Քլարկն անկրկնելի է «Գահերի խաղում» և միաձայն ճանաչվել է համար 1-ը Esquire-ի աշխատակիցների, ընկերների և ընտանիքի շրջանում»,- ընտրությունը մեկնաբանել է ամսագրի խմբագրական ծրագրերի տնօրեն Լիզա Հինթելմանը։
Ավելի վաղ GQ ամսագիրը Քլարկին ճանաչել է տարվա կին: «Գահերի խաղը» սերիալն այս տարի 12 անվանակարգերում արժանացել է «Էմմի» մրցանակի։