Կարևոր իրադարձություններ

«2016թ.-ին հարկերի հավաքագրումը կազմել է 1,8 մլրդ դրամ. ծրագրված ցուցանիշի նկատմամբ, իհարկե, թերակատարում է եղել». Վարդան Արամյան

27 Ապրիլ, 2017 14:21
«2016թ.-ին հարկերի հավաքագրումը կազմել է 1,8 մլրդ դրամ. ծրագրված ցուցանիշի նկատմամբ, իհարկե, թերակատարում է եղել». Վարդան Արամյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու կառավարության որոշման մասին» նախագիծը:

«Մենք ունենք բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի պահանջ, որով որ պարտավոր ենք մինչև մայիսի 1-ը ԱԺ ներկայացնել բյուջեի կատարման հաշվետվությունը: Ասեմ, որ բոլոր գերատեսչությունների հետ աշխատել ենք»,-ասաց նա և հավելեց, որ հաշվետվությունը երկու մասից է բաղկացած` թվային մասից և վերլուծական մասից: 

«Թվային մասից երկու թիվ հնչեցնեմ, մնացածի մասով ձեռնպահ կլինեմ, որովհետև և՛ դեկտեմբերին, և՛ առաջին եռամսյակի ամփոփման ժամանակ մանրամասն զեկույցով հանդես եմ եկել, նաև ներկայացրել եմ հանրությանը մեր կատարողականը բյուջեի ցուցանիշների վերաբերյալ: Նշեմ, որ 2016-ին հարկերի հավաքագրումը կազմել է 1,8 մլրդ դրամ, ծրագրված ցուցանիշի նկատմամբ, իհարկե, թերակատարում է եղել։ Պակասորդը 2016թ. ևս մի փոքր գերակատարվել է՝ 5,5 տոկոսով»,- նշեց Վարդան Արամյանը: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին