Կարևոր իրադարձություններ

Քաղաքական էլիտան հարսանիքի է. ՀՀԿ-ական պատգամավորի որդին ամուսնանում է անհայտ ընտանիքի աղջկա հետ. «Հրապարակ»

11 Փետրվար, 2017 07:35
Քաղաքական էլիտան հարսանիքի է. ՀՀԿ-ական պատգամավորի որդին ամուսնանում է անհայտ ընտանիքի աղջկա հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը քաղաքական էլիտան հարսանիքի է՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին է ամուսնանում։ Խնջույքը կկայանա Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում։ Պատգամավորի որդին՝ Մակար Պետրոսյանը, ով ՄԱՊ ընկերության գլխավոր տնօրենն է, ամուսնանում է անհայտ ընտանիքի աղջկա հետ։
 
Հարսանիքին հրավիրված են նախարարներ, պատգամավորներ, գործարարներ։ Նշենք, որ Մակար Պետրոսյանը մամուլին անհայտ մարդ չէ, նրա անվան հետ էր կապվում Արմավիրի Բամբակաշատ գյուղում տարիներ առաջ տեղի ունեցած մի ծեծկռտուք։ Այս պատմությունից բացի, մեկ այլ դրվագ էլ կա Մակար Պետրոսյանի հետ կապված, երբ նրան առեւանգել էին եւ ազատել հոր՝ Սերժ եւ Սաշիկ Սարգսյաններին դիմելուց հետո»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին