Կարևոր իրադարձություններ

ՍԵԼՖԻ գործիքը կխթանի նորարարական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական հաստատություններում

25 Ապրիլ, 2024 10:49
ՍԵԼՖԻ գործիքը կխթանի նորարարական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական հաստատություններում

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ «Մենթոր դպրոցներ» ծրագրի շրջանակում Հայաստանում փորձնական կիրառություն է ստացել ՍԵԼՖԻ գործիքը:

ՍԵԼՖԻ (SELFIE)-ն Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիր է, որի նպատակն է ինքնանդրադարձի միջոցով խթանել նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում: ​​Գործիքը միավորում է հարցաշարի երեք տարբերակ, որոնք նախատեսված են տնօրենների, ուսուցիչների և սովորողների համար: Այն հարմարեցված է և թույլ է տալիս ներառել ուսումնական հաստատության կարիքին համապատասխան հարցեր, որոնց պատասխաններն անանուն են:

Հարցաթերթիկները լրացնելուց հետո գեներացվում է հաշվետվություն տվյալ դպրոցում/ՄԿՈՒ հաստատությունում թվային տեխնոլոգիաների ինտեգրման մակարդակի վերաբերյալ, որի հիման վրա ուսումնական հաստատությունները կարող են մշակել թվային ռազմավարություն՝ միտված բարելավելու հաստատության ցուցանիշները: ՍԵԼՖԻ-ն հասանելի է քառասուն լեզուներով, այդ թվում՝ հայերենով։

Հայաստանում ՍԵԼՖԻ գործիքը փորձնական կիրառություն է ունեցել հետևյալ նպատակներով՝

օգնել Հայաստանի դպրոցներին՝ անդրադառնալու իրենց թվային կարողություններին, բացահայտելու ուժեղ և թույլ կողմերը, գնահատելու առկա ներուժը և մշակելու դպրոցի թվային կարողությունները զարգացնելու ռազմավարություն,

մշակել հայաստանյան կրթական համակարգում գործիքի աստիճանական ներդրման առաջարկների շրջանակ:

Ծրագրի հայաստանյան համակարգող՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին