Կարևոր իրադարձություններ

Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը. Հակոբ Արշակյան

13 Նոյեմբեր, 2023 16:29
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը. Հակոբ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Աշխատանքային այցով գտնվում եմ Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսում։

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։

Դամասկոսի Հայաստանի դեսպանատանը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հետ հանդիպեցինք Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծեցինք Հայաստանի առջև կանգնած արտաքին և անվտանգային մարտահրավերների հաղթահարման շուրջ բոլորիս ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։

Դամասկոս այցի ընթացքում նաև Նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին