Կարևոր իրադարձություններ

Արցախում մեկնարկել են միասնական քննությունները

09 Հունիս, 2023 14:06
Արցախում մեկնարկել են միասնական քննությունները

Այսօր՝ հունիսի 9-ին, Արցախում մեկնարկել են միասնական քննությունները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննությունները «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից, անցկացվում են Ստեփանակերտի համար 7 և համար 1 դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում:

«Քննությունները քննական կենտրոններում մեկնարկել են ժամը 09:30-ին։ Մինչև այդ էլ կազմակերպչական բոլոր աշխատանքները կատարվել են։ Ավարտը կհայտարարվի ժամը 12:30-ին։ Դիմորդները հանգիստ աշխատում են, որևէ միջադեպ չի արձանագրվել։ Աշխատանքի ավարտից հետո ձևաթղթերը կպատճենահանենք և կտրամադրենք նրանց»,-ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության պետական տեսչության ավագ պետական տեսուչ Գարի Գաբրիելյանը։

Հաջորդ միասնական քննությունը կացկացվի հունիսի 13-ին՝ «Օտար լեզու» առարկայից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին