«Դիմադրություն» շարժումն այսօր առավոտյան վերսկսել է անհնազանդության ակցիաները: Ընդդիմությունն ավտոերթ է իրականացնում Երևանում:
Ավտոերթերն իրականացվում են նաև հետևյալ ուղղություններով՝ Աշտարակի, Արտաշատի, Արգավանդի, Արինբերդի խճուղիներով և Երևան-Աբովյան մայրուղիով:
Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը փակել էին ոստիկանության աշխատակիցները:
Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց եւ ավտոերթը շարունակվեց: