Նոյեմբերի 26-ին, ժամը 08։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։03-ին, մարվել՝ 09:11-ին։ Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի ինքնությունը պարզել չի հաջողվել) շարժիչի հատվածը։