Կարևոր իրադարձություններ

68-ամյա տղամարդն առևանգված ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բետոնե սյուներին

08 Օգոստոս, 2020 17:04
68-ամյա տղամարդն առևանգված ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բետոնե սյուներին

Օգոստոսի 7-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կապան քաղաքի Մանուկյան փողոցից «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենա է առևանգվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ավտոմեքենան առևանգած 68-ամյա տղամարդը, Արծվանիկ բնակավայր չհասած, բախվել է ճամփեզրի բետոնե սյուներին ու վթարված մեքենան կայանել ճամփեզրին:

Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին