Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսաց լեզվին` ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքները ճանաչելու համար: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Միջանկյալ նշենք, որ հունիսի 1-ից Ռուսաստանն օրենք ընդունեց` օտարերկրյա վարորդական իրավունք ունեցողներին երկրում մեքենա վարել արգելելու մասին:
«Մի բան կասեմ միայն` ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Վոլոդինը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ բարձրացվել է Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքներով աշխատելու արգելքի մասին հարցը: