Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք վարչապետը խոսքից անցնում է գործի (տեսանյութ)

14 Հունիս, 2017 15:51
Արդյո՞ք վարչապետը խոսքից անցնում է գործի (տեսանյութ)

Երևան -  «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է  փորձնական երթուղի:  

Էլիտ Բաս ընկերությունն է ցանկություն հայտնել մասնակցել նախարարության կողմից իրականացվող փորձնական ծրագրին:

Նախարարի խոսնակ՝ Անահիտ Առաքելյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ փորձնական շրջանից հետո հայտարարվելու է մրցույթ՝ ուղևորափոխադրման համար:

Մինչդեռ Էլիտ Բաս ընկերության հիմնադիր Գուրգեն Նիկողոսյանն ասում է տնօրենն ասում է, որ իրենք են աշխատելու:

Այս փորձնական շրջանը հնարավորություն է տալիս հասկանալու բացթողումները, որոնք մրցույթի ժամանակ պետք է շտկված լինեն: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին