Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նախագահը կադրային և կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կատարում. «Ժողովուրդ»

19 Նոյեմբեր, 2016 08:40
ՊԵԿ նախագահը կադրային և կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կատարում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում նախագահ Վարդան Հարությունյանը կադրային եւ կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կատարում: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ իր պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանը: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ օպերատիվ հետախուզության վարչությունը մի քանի բաժիններ ունի, որոնք, հնարավոր է, լուծարվեն:
 
Վ. Հարությունյանը, «Ժողովուրդ» տեղեկություններով, դրանք ոչ անհրաժեշտ է գնահատել: ՊԵԿ լրատվական ծառայությունից հաստատեցին Ռոբերտ Գալոյանի ազատման լուրը՝ հավելելով, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն եւ նշանակվել է ՊԵԿ նախագահի խորհրդական: Նրան փոխարինել է Գարեգին Առաքելյանը: «Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչով են պայմանավորված փոփոխությունները, պատասխանեցին, որ որոշակի հստակեցումներ անելուց հետո կպարզաբանեն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին