Կարևոր իրադարձություններ

Վեճից հետո հաշտվելու լավագույն տարբերակը

09 Սեպտեմբեր, 2016 19:44
Վեճից հետո հաշտվելու լավագույն տարբերակը

Դուք նորից վիճել եք Ձեր սիրելիի հետ..մի´ շտապեք անել առաջին քայլը հաշտվելու համար, եթե դեռ զայրացած եք, բայց եթե զգում եք, որ հանդարտվել եք, և դատողությունը ավելի ուժեղ է, քան զգացումները, ապա ընտրե´ք լավագույն տարբերակը հաշտվելու համար: Կյանքում հնարավոր չէ խուսափել վեճերից,-փոխանցում է weekends.am-ը:

 

Եվ անգամ, եթե Դուք սովորել եք ըմբռնումով մոտենալ վեճերին, երբեմն շատ բարդ է լինում տիրապետել բացասական զգացումները: Եթե զգում եք, որ բարկությունը խեղդում է Ձեզ, ապա գնացեք զբոսանքի, կամ զբաղվեք մաքրությամբ: Հոգեբանները գտնում են, որ երկու տարբերակն էլ օգնում են հանգստանալ: Երբ Ձեզ կզգաք հանգիստ, այդ ժամանակ մոտեցե´ք Ձեր սիրելիին և ամուր գրկեք նրան` ականջին կամաց շշնջալով «սիրում եմ». հաջորդ քայլը կլինի նրանը, և հավատացեք ` անտարբեր նա չի մնա:

 

Գուցե ձեր հաշտեցումը կավարտվի մեղմ համբույրով կամ ավելի բուռն շարունակություն կունենա, դա պահը ցույց կտա, բայց մի բան միանշանակ է ` Ձեր սիրելին կգնահատի Ձեր ` առաջին քայլը անելու պատրաստակամության ունակությունը: Եվ իսկապես, ինչո՟ւ չարանալ միմյանց հանդեպ և ինչո՟ւ տանջել սիրելի տղամարդուն. կյանքը շատ կարճ է և պետք չէ այն վատնել վեճերի, միմյանց մեղադրանքներ ներկայացնելու վրա: Կարողանում եք վիճել, կարողացեք նաև հաշտվել, այդ զբաղմունքը միանշանակ ավելի հաճելի է:

 

Լրահոս

Դիտել ավելին