Կարևոր իրադարձություններ

Որո՞նք են զույգերի բաժանման հիմնական 3 պատճառները

08 Սեպտեմբեր, 2016 00:55
Որո՞նք են զույգերի բաժանման հիմնական 3 պատճառները

Ավստրալիացի գիտնականները պարզել են, թե որոնք են այն հիմնական պատճառները, որ կանանց և տղամարդկանց ստիպում են վերջ դնել հարաբերություններին:

6500 կամավորի մասնակցությամբ կազմակերպված ուսումնասիրության արդյունքի շնորհիվ պարզվել է, որ հարաբերությունների վախճանին հանգեցնող երեք հիմնական գործոններն են՝ թափթփվածությունը, ալարկոտությունը և ծանր նյութական պայմանները:

Ուսումնասիրության մասնակիցների կողմից՝ որպես բացասական գործոններ առանձնացվել են նաև հումորի զգացողության բացակայությունը, վատ սեքսը, ինչպես նաև ինքնավստահության պակասը:

Գիտնականները պնդում են նաև, որ երկարատև հարաբերությունների ժամանակ զույգի մոտ առկա փոխադարձ պահանջները բավական շատ են, ի տարբերություն կարճատև սիրավեպի:

 

Լրահոս

Դիտել ավելին