Կարևոր իրադարձություններ

Խանութ-սրահից գողացել են քաղաքացու դրամապանակը

07 Սեպտեմբեր, 2016 15:23
Խանութ-սրահից գողացել են քաղաքացու դրամապանակը

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութի-սրահից դրամապանակի գողություն կատարած անձի ինքնությունը:

2016թ. օգոստոսի 28-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը հագուստի խանութ-սրահի աշխատասենյակում գտնվող պայուսակից գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և բանկային քարտեր՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի և 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ-սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, որ երիտասարդ մի աղջիկ, մուտք գործելով աշխատասենյակ,  վերցնում է դրամապանակն ու հեռանում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին