Կարևոր իրադարձություններ

Պատվանդանից իջնելուց հետո ՄՕԿ-ից խիստ նկատողություն ստացանք (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2016 18:33
Պատվանդանից իջնելուց հետո ՄՕԿ-ից խիստ նկատողություն ստացանք (տեսանյութ)

«Երբ օդանավակայանում տեսա Ռոբերտ Աբաջյանի հորը, հուզվեցի»։Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։Նա նշեց, ոոր օդանավակայանում պահը հարմար չի եղել Ռոբերտ Աբաջյանի հոր հետ զրուցելու համար, բայց առաջիկայում պատրաստվում է անպայման հանդիպել նրան ու ծանոթանալ:

«Ռոբերտ Աբաջյանի նկարը փակցրել էի իմ մարզաշապիկին, որ ամբողջ աշխարհին ցույց տամ մեր հերոսներին: Ես ցանկանում եմ, որ մեր հերոսները չմոռացվեն»,-ասաց Արթուրը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ պատվանդանից իջնելուց անմիջապես հետո ՄՕԿ-ի կողմից խիստ նկատողություն են ստացել.«Ամեն օր Միջազգային օլիմպիական կոմիտեն ժողովներ է անցկացնում, ու օրվա ընթացքում կատարվածի մասին խոսվում է այդտեղ ժողովի ժամանակ ներկայացվել է, որ Արթուրը տեղյակ չի եղել նման մարզաշապիկով ներկայանալու արգելք իմասին: Միջազգային օլիմպիական կոմիտեն, հասկանալով այդ ամենը, ոչ մի պատժամիջոց չկիրառեց։ Արթուրը, հարգելով մեր հերոսին, հագել էր այդ մարզաշապիկը»:

 

Լրահոս

Դիտել ավելին