Կարևոր իրադարձություններ

Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին

23 Ապրիլ, 2024 21:47
Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին

ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Մի շարք լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան` տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով: 

Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ:

Պաշտպանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները:  Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ»:

 

Լրահոս

Դիտել ավելին