Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Օշական գյուղում. կա տուժած

23 Ապրիլ, 2024 10:36
ՃՏՊ Օշական գյուղում. կա տուժած

Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Օշական գյուղի Մաշտոցի փողոցում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 2003 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 

Լրահոս

Դիտել ավելին