Կարևոր իրադարձություններ

Նուբարաշենում եռահարկ տանն առաջացած կրակն ու ծուխը տեսնելի են մի քանի հարյուր մետրից

22 Ապրիլ, 2024 22:01
Նուբարաշենում եռահարկ տանն առաջացած կրակն ու ծուխը տեսնելի են մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն փողոցում եռահարկ տուն է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատի 4 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:  

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

 

Լրահոս

Դիտել ավելին