Կարևոր իրադարձություններ

Պապոյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը

22 Ապրիլ, 2024 20:49
Պապոյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Կարևորելով երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտներում

Նախարարը հեռանկարային է համարել նաև գործակցությունը շինարարարության և ենթակառուցվածքների ապահովման, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք»-ի ստեղծման ուղղությամբ։

Դեսպանը նշել է, որ ճապոնական շուկային կարող է հետաքրքրել, մասնավորապես, Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, հայկական մշակույթն ու պատմությունը։

Անդրադարձ է կատարվել նաև «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին