Կարևոր իրադարձություններ

Ամփոփվել են Քրեական ոստիկանության ձևավորման մրցույթի արդյունքները

22 Ապրիլ, 2024 19:14
Ամփոփվել են Քրեական ոստիկանության ձևավորման մրցույթի արդյունքները

Ամփոփվել են Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման նպատակով ՆԳՆ կրթահամալիրում անցկացված մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։

Արական սեռի դիմորդներից համապատասխան մրցութային տեղերը առաջին հայտով համալրել են 514-ը, իսկ 45-ը անցել են երկրորդ հայտով։

Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով նրանց հատկացված մրցութային տեղերից համալրվել է 35-ը։

Անցկացվել է լրացուցիչ մրցույթ, որը հաղթահարել է ևս 5 դիմորդ:

Ընդհանուր առմամբ, մրցութային փուլերը հաղթահարել է 599 դիմորդ:

Մայիսի 1-ից քաղաքացիական անձանց համար կսկսվի Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության անցնելու նպատակով կրթական գործընթացը, իսկ ոստիկանության ծառայող նրանց գործընկերները կրթական գործընթացին կմիանան օգոստոսից։

 

Լրահոս

Դիտել ավելին