Կարևոր իրադարձություններ

Երբ կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

20 Ապրիլ, 2024 19:16
Երբ կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 25-29-ը:

Փառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:

Այն բաղկացած է լինելու ազգային և միջազգային ֆիլմերի մրցութային ծրագրերից։

Փառատոնի շրջանակում նախատեսվում են վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը նախաձեռնել է «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամը:

Աջակիցներն են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին