Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ի Տարածքային կազմակերպությունների խորհուրդներում սահմանվել է կանանց քվոտա՝ առնվազն 25%-ի չափով

02 Ապրիլ, 2024 23:41
ՔՊ-ի Տարածքային կազմակերպությունների խորհուրդներում սահմանվել է կանանց քվոտա՝ առնվազն 25%-ի չափով

Ապրիլի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչության որոշմամբ Կուսակցության Տարածքային կազմակերպությունների խորհուրդներում սահմանվել է կանանց քվոտա՝ առնվազն 25%-ի չափով։

Քննարկվել են համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր։

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վարչությանը զեկուցել է ԱՄՆ-ում և Հնդկաստանում որպես Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու ունեցած աշխատանքային հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին