Կարևոր իրադարձություններ

Պատահական չէ, որ սպորտի բնագավառում Հայաստանը շարունակում է հաջողություններ գրանցել. Տարոն Չախոյան

10 Դեկտեմբեր, 2023 13:22
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Պատահական չէ, որ սպորտի բնագավառում Հայաստանը շարունակում է հաջողություններ գրանցել. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել`գրելով.

«Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրն է՝ միջազգային ստանդարտներին համապատասխան ու գույքով հագեցած։

Դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։

2023 թվականին հայ մարզիկները նվաճել են 426 մեդալ, որը 37 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը։

Պատահական չէ, որ սպորտի բնագավառում Հայաստանը շարունակում է հաջողություններ գրանցել, տարեցտարի ավելացնելով նվաճումների թիվը։ Կառավարությունը հետևողականորեն շարունակում է մարզադպրոցների, մարզահամալիրների կառուցումն ու հիմնանորոգումը՝ լավագույն պայմաններն ապահովելով մեր մարզիկների համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին