Կարևոր իրադարձություններ

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան

12 Հոկտեմբեր, 2023 11:39
Հեղինակ՝ Թաթուլ Հակոբյան
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Նրանց հետ է եղել նաև Դավիթ Իշխանյանը: Ավելացնեմ մեկ դետալ ևս: Երբ ռուսները պարոն Ղուկասյանին, Սահակյանին և Իշխանյանին ռուսական բազայից հանել են, նրանք մեկնել են Արցախի ՆԳ նախկին նախարար Կարեն Սարգսյանի Ստեփանակերտի տուն, որտեղից էլ ադրբեջանական ԱԱԾ ստորաբաժանումը առևանգել/գերեվարել է նրանց ու տարել Բաքու:

Իսկ ահա Արայիկ Հարությունյանը առևանգվել է Ստեփանակերտի Կոնյակի գործարանից, որի բաժնետերներից մեկն ինքն է: Մեր տեղեկություններով, պարոն Հարությունյանը ձերբակալվելուց առաջ կապվել է Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարի տեղակալի հետ և առաջարկներ արել...

Կարճ ժամանակ անց ադրբեջանական ԱԱԾ հատուկ խմբավորումը ներխուժել է Թումանյան փողոցի վրա գտնվող Կոնյակի գործարան և բռնի կերպով Հարությունյանին ձերբակալել ու տարել Բաքու:

Հ. Գ. Շատ տեղեկություններ չեմ ուզում տալ երկու պատճառով: Առաջին՝ դա կարող է վնասել, երկրորդ՝ տեղեկությունները իրարամերժ են, երբեմն՝ հակասական, իսկ ՀՀ տեղափոխված Արցախի ղեկավարները փորձում են երրորդ մարդկանց միջոցով իրենց հերոսներ ներկայացնել և փորձել ծածկել մի շարք ամոթալի արարքներ»:

 

Լրահոս

Դիտել ավելին