Կարևոր իրադարձություններ

Խերսոնում ավելի քան 22 հազար տուն է հեղեղվել

09 Հունիս, 2023 14:40
Խերսոնում ավելի քան 22 հազար տուն է հեղեղվել

Խերսոնի մարզում Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով 17 բնակավայրերում հեղեղվել է գրեթե 22 300 բնակելի տուն: 

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել են արտակարգ ծառայություններից:

Նովայա Կախովկա քաղաքում ջրի մակարդակը 2 մետրով իջել է՝ հասնելով 10 մետրի:Ժամանակավոր կացարաններում է գտնվում 1117 մարդ:

Ուկրաինական կողմը ևս հաղորդել է ջրի մակարդակի նվազման մասին: Ըստ մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի՝ Խերսոնի մարզում՝ Կախովկայի ՀԷԿ-ի մերձակա բնակավայրերում, ջրի մակարդակը նվազել է 20 սմ-ով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին