ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ Մոսկվան փայփայում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ։
Միշուստինը ՀՀ ղեկավարին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին էլ փոխանցել է բարեմաղթանքներ։
«Այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը զարգանում է ակտիվ, դինամիկ՝ չնայած մի շարք անբարյացակամ պետությունների անօրինական տնտեսական պատժամիջոցներին», - նշել է Միշուստինը։
Ինչպես արդեն հայտնել էինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ՝ Սոչիում ԱՊՀ վեհաժողովին մասնակցելու։