Կարևոր իրադարձություններ

Հարց ուղղեցի դատախազին՝ Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի գործերի քննության ընթացքի մասին. Արշակյան (տեսանյութ)

03 Մայիս, 2023 13:05
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
Հարց ուղղեցի դատախազին՝ Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի գործերի քննության ընթացքի մասին. Արշակյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հաշվի առնելով հանրության լայն շրջանակներից ստացված երեկվա իմ ելույթի արձագանքները, այսօր հարց ուղղեցի ՀՀ գլխավոր դատախազին՝ Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի գործերի քննության ընթացքի մասին։

Հատկապես կարևորեցի նաև ապօրինի ծագման գույքի և միջոցների բռնագանձման հարցը, մատնանշելով, որ պաշտոնատար անձանց և իրենց ընտանիքների կողմից պետական սեփականության համատարած յուրացումները՝ այգիների, պետական շենքերի, հողերի սեփականաշնորհումները, համակարգային բնույթ են կրել և անհրաժեշտություն կա լայնածավալ միջոցներ ձեռնարկելու ապօրինի ծագման գույքն ու միջոցները Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու առումով։

Գլխավոր դատախազի հաղորդման ընթացքում Աննա Վարդապետյանը ներկայացրեց նաև, որ տասնյակ միլիոնավոր դոլարների անշարժ ու շարժական գույքի, միջոցների մասով այս պահին դատարաններում գործեր, որոշ դեպքերում նաև վերադարձված միջոցներ կան»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին