Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի զինծառայողին Աշոտավանի տղաններն են բռնել. Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար

10 Ապրիլ, 2023 13:26
Ադրբեջանցի զինծառայողին Աշոտավանի տղաններն են բռնել. Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար

Այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական բանակի երկու զինծառայող է անհետացել:

Քիչ առաջ էլ ՀՀ պաշտպանության  նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ Aravot.am-ը հրապարակում էր արել, որ, ըստ իր տեղեկությունների, երեկ ուշ գիշեր Սիսիանի բնակավայրերից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։ Բնակիչը կասկածել է, և ադրբեջանցին փախուստի է դիմել։ Եղել է զինվորականի հագուստով։

Shabat.am-ի հետ զրույցում Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը հաստատեց տեղեկությունը, որ ադրբեջանցի զինծառայողը եղել է Սիսիանում: Վերջինս մտել է Աշոտավան գյուղի տներից մեկը, որի բնակիչներն էլ բռնել են:

«Չի խոսել հայերեն, բնակչի տուն մտել է հաց հայթաթելու, հենց էդ գյուղի տղաններն էլ բռնել են»,-մանրամասնեց համայանքապետի պաշտոնակատարը` հավելելով, որ բնակիչների մոտ խուճապ չկա, հենց հիմա այդ գյուղում է. «Ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է»:

Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին