Կարևոր իրադարձություններ

Տղամարդը սպանել էր կնոջը, ապա նռնակ պայթեցրել իր թաքստոցը հայտնաբերած ոստիկանների բանակցության ժամանակ

06 Հոկտեմբեր, 2022 22:26
Տղամարդը սպանել էր կնոջը, ապա նռնակ պայթեցրել իր թաքստոցը հայտնաբերած ոստիկանների բանակցության ժամանակ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 6.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Նուբարաշենի 6-րդ փողոց շտապ ոստիկան մոտենա, հնարավոր է մի տղամարդ տանը բռնություն կիրառի կնոջ նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։


Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է կնոջ դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ կնոջը սպանել է 37-ամյա ամուսինը:
Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Իրավապահները տեղեկություն են ստացել, որ կնոջը սպանած ամուսինը թաքնվում է Արմավիրի մարզի Արաքս գյուղի առանձնատներից մեկում: Ժամը 10.40-ի սահմաններում իրավապահները, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ, հասնում են առանձնատուն` նրան ձերբակալելու նպատակով: Տղամարդը, սակայն, սպառնում է պայթեցնել իր մոտ եղած նռնակը: Բանակցություններն արդյունք չեն տալիս, և տղամարդը պայթեցնում է նռնակը: Բարեբախտաբար, պայթյունից ոչ ոք չի տուժում, և ոստիկանները ձերբակալում են 37-ամյա տղամարդուն:
Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին