Կարևոր իրադարձություններ

Այսօր կորոշվի ընդդիմադիրների ճակատագիրը. «Ժողովուրդ»

22 Հուլիս, 2022 08:30
Այսօր կորոշվի ընդդիմադիրների ճակատագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այսօր Ազգային ժողովի խորհրդի անդամները կրկին կհավաքվեն՝ նիստ անելու. օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է: Նշենք, որ նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով:

Ուշագրավ է, սակայն, որ Ազգային ժողովն արդեն արձակուրդում է գտնվում: Դրանից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան հրամանագիր էր ստորագրել, որով պատգամավորներին արձակուրդ էր տրամադրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանն արձակուրդից հետ է կանչել խորհրդի անդամներին:

Որոշման մեջ ասվում է. «Ազգային ժողովի խորհրդի անդամներին մեկ օրով՝ 2022 թվականի հուլիսի 22-ին հետ կանչել ամենամյա հերթական արձակուրդից, ինչպես նաեւ 2022 թվականի հուլիսի 25-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդի մնացած մասը»:

Հավելենք, սակայն, որ ընդդիմադիրները՝ Թագուհի Թովմասյանը, Հայկ Մամիջանյանը, Սեյրան Օհանյանը, խորհրդի նիստին, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի, թեեւ, նախորդ մեր համարներում գրել էինք, իշխող ՔՊ-ն էլ չի գնա մանդատներից ընդդիմությանը զրկելու ճանապարհով: Սցենարները երեքն են՝ կա՛մ ՔՊ-ն առհասարակ ՍԴ չի դիմի, կա՛մ դատարանն այդ դիմումները չի բավարարի, կա՛մ էլ կբավարարի մասնակի մի քանի պատգամավորների աչքը վախեցնելու համար ընդամենը»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում։
 

Լրահոս

Դիտել ավելին