Կարևոր իրադարձություններ

Երանուհի Թումանյանցը ներկայացրեց դատական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումները, որոնք դրականորեն կազդեն բիզնես ոլորտի գործունեության վրա

23 Հունիս, 2022 18:58
Երանուհի Թումանյանցը ներկայացրեց դատական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումները, որոնք դրականորեն կազդեն բիզնես ոլորտի գործունեության վրա
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է «Բիզնեսի հասանելիությունը արդարադատությանը և մրցակցության մասին օրենքի ընթացակարգը» խորագրով համաժողովին: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
 
Փոխնախարար Թումանյանցը բացման խոսքում ընդգծել է նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը՝ գործարար համայնքի հետ երկխոսություն անցկացնելու տեսանկյունից՝ բիզնես միջավայրի խնդիրները վեր հանելու և դրանց համար լուծման ճանապարհներ գտնելու համար:Մասնավորապես, շեշտադրվել են ներկայումս միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ Արդարադատության նախարարության կողմից արբիտրաժային կենտրոն ստեղծելուն ուղղված քայլերը, ինչպես նաև՝ դատական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվելիք բարեփոխումները, որոնք դրական ազդեցություն կունենան բիզնես ոլորտի գործունեության վրա:
 
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ), Լեգելատա իրավաբանական գրասենյակի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի՝ (IRZ) կողմից իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ԵՄ ծրագրի, «Էքսպերտիզ Ֆրանս»-ի և Լատվիայի դատական մարմնի համագործակցությամբ:
 

Լրահոս

Դիտել ավելին