Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի (ԱԶԲ) տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ Լենա Նանուշյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին COVID-19 համավարակի ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Փոխնախարարը, կարևորելով ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է համատեղ իրականացվող ծրագրերին ու ռազմավարությանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել սերտ փոխգործակցությունը Հայաստանի հետ: