Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը՝ Սաջիդ Ջավիդը, խոստովանել է, որ երկրում տարածվում է Covid-19-ի «դելտա» շտամի նոր տեսակը: Այս մասին հաղորդում է «РИА НОВОСТИ»-ն:
Գիտնականների կարծիքով հենց AY.4.2-ը՝ «դելտա» շտամի նոր ենթատեսակը, կարող է երկրում կորոնավիրուսի դեպքերի թվի աճի պատճառը լինել:
Հնարավոր է վարակի տարածման նոր մեծ ալիք. նախազգուշացնում են բժիշկները և կոչ անում ձեռնարկել հակահամաճարակային միջոցներ: